Ալբերտ Էյնշտեյնի տխուր ճակատագիրը․ Ահա թե ինչ ճակատագիր էր նրան բաժին հասել, որի մասին նա լռում էր

Ալբերտ Էյնշտեյնը բոլոր ժամանակների ամենահայտնի գիտնականներից մեկն է, որի անունը ասոցացվում է հանճարեղության հետ։ Սակայն միշտ չէ որ բնությունից տրված հանճարեղությունը ենթադրում է, որ ճակատագիրն ու կյանքը նույնպես պետք է այդպիսին լինեն։Այսօր կներկայացնենք հանճարեղ գիտնականի կյանքի մութ կողմերը, որի մասին նա միշտ լռում էր։

Էյնշտեյնի ԿԻՆԸ Միլեվա Մարիչն էր, ով միակ և առաջին կինն էր, որ այդ ժամանակ Ցյուրիխի համալսարանու ուսումնասիրել էր ֆիզիկա։ 1903 թվականին նա ամուսնանում է իրենից 4 տարի փոքր Ալբերտի հետ, ինչ այդ ժամանակ անընդունելի երևույթ էր։

Զույգը համատեղ երեք երեխա ունեցավ՝ ավագ դուստրը և երկու որդիները։ Դրանից հետո ամուսնական հարաբերությունները աստիճանաբար փչացան, և 1914 թվականին նրանք բաժանվեցին։ Ըստ Ալբերտի ընկերների գիտնականը կապվածություն ուներ հատկապես փոքր երեխայի նկատմամբ։ Նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել այգու նստարանին նստած զրուցելիս։ Նա բաժանումից հետո էլ պահպանում էր կապը երեխաների հետ, և անդադար նրանց նամակներ էր գրում։

Ալբերտի սիրելի որդին 7 տարեկանից առողջական խնդիրներ ուներ։ Գիտնականը ամեն ինչ անում էր որպեսզի ոտքի անգնեցներ որդուն, և նա կարողանար նոռմալ կյանքի վերդառնալ, սակայն շուտով ֆիզիկական հիվանդություններին ավելացավ նաև հոգեկան հիվանդությունները։

Էդուրադը մեծանում էր, և հետաքրքրվում էր պոեզիայով, և արվեստով։ Շուտով նրա հոգեկան աշխարհը վերջնականապես խախտվեց, և նար մոտ հաստատվեց շիզոֆրենիա հիվանդությւոնը, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Էյնշտեյնը շարունակում էր հսկայական գումարներ ծախսել որդու առողջության վրա, սակայն ամեն ինչ իզուր անցավ։ 1933 թվականին նրանք վերջին անգամ հանդիպեցին հոգեբուժարանում։ Էդուարդը խոստովանեց հորը, որ ատում է նրան։ Դա ալբերտի համար սարսափելի էր։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post