Աղցան աշնանային. Դուք արժանի եք ամենահամեղ բաղադրատոմսերին

Աշունը ոչ պակաս լի և բերքառատ է, քան ամառը: Աշնանը բնությունը հասունացման իր գագաթնակետին է հասնում, և մենք խոհանոցում կարող ենք պատրաստել այն ամենը, ինչ ցանկանում ենք, ինչի ընդունակ ենք, և ինչ թույլ է տալիս մեր երևակայությունը:

Առաջարկում ենք պատրաստել աշնանային համեղ աղցան: Այն հաստատ դուր կգա ձեզ և իհարկե՝ ձեր հարազատներին:

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

-հավի կրծքամիս,

-պանիր,

-բուլղարական գունավոր պղպեղ,

-թարմ վարունգ,

-աղացած սև պղպեղ և աղ,

-թթվասեր կամ մայոնեզ

-կանաչի

Ահա, թե ինչպես ենք պատրաստում.

Նախապես շոգեխաշել հավի կրծքամիսը, սառեցնել և կտրատել կամ թել-թել անել:

Լավ լվանալ, ապա կեղևահան անել վարունգը կտրատել խորանարդաձև կամ երկար-երկար:

Մանր խորանարդաձև կտրատել պանիրը, և ավելացնել նախորդ բաղադրիչներին:

Համեմել աղով, սև պղպեղով, ապա մանր կտրատել կանաչին և ավելացնել վերը նշված բաղադրիչներին: Վերջում ավելացնել թթվասեր կամ մայոնեզ, թողնել մի փոքր, որպեսզի համերը միահյուսվեն, և մատուցել:

Ստացվում է չափազանց նրբահամ աղցան: Այս աղցանը կարող եք պատրաստել նաև պահածոյացված սնկով և ընկույզով: Այս տարբերակը առավել տոնական է, և փոքր ինչ հագեցած: Սակայն վստահ ենք, որ չափազանց համեղ կստացվի:

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post