Աղցան համեղություն. Համեղ և առողջ սնվելու ժամանակն է

Աղցանները անբաժանելի մասն են մեր խոհանոցի, սակայն հաճախ դրանք դարձնում ենք ոչ այնքան օգտակար խառնելով դրանց տարաբնույթ սոուսներ և մայոնեզ: Առաջարկում ենք պատրաստել համեղ, օգտակար և պարզ աղցան: Այն հաստատ դուր կգա յուրաքանչյուրին:

Պատրաստման համար անհրաժեշտ են.

հավի կրծքամիս

հազար

պոմիդոր

վարունգ

ձիթապտուղ

սոխ

մանգո՝ ըստ ճաշակի

ձիթայուղ

համեմունքներ

սխտոր

Ինչպես ենք պատրաստում.

Նախապես երկար՝ ձողիկաձև, կտրատում ենք հավի կրծքամիսը և մարինացնում այն՝ սմետան, սխտոր, կարմիր և սև պղպեղներ: Թողնում ենք մոտ երկու ժամ: Երբ միսը պատրաստ լինի տապակում ենք ձիթայուղով և պատրաստի կրծքամիսը լցնում խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ազատվենք ավելորդ ձեթից: հաջորդիվ կտրատում ենք մնացած բաղադրիչները և վերջում ավելացնում հավի կրծքամիսը: Ավելացնում ենք մի փոքր ձիթայուղ և համեմունքներ: Թողնում ենք մոտ կես ժամ, և կարող ենք վայելել այս համեղ աղցանը:

Բարի ախորժակ

Facebook Comments
Rate This Article
( No ratings yet )
Like this post? Please share to your friends:
Arm Post