Ամառային ըմպելիքների պատրաստման ժամանակն է. 2 համեղ և զովացնող ըմպելիք, որոնց բաղադրատոմսը կգտնեք միայն մեզ մոտ ( Տեսանյութ )

Ամառը խոհանոցում ստեղծագործելու և ինչու չէ կախարդելու ժամանակն է: Եթե դուք ամառային ռոմանտիկ երեկոների սիրահար եք, ապա ձեր զուգընկերը հաստատ կգնահատի ձեր խոհանոցային ջանքերը և էլ ավելի կջերմանա ձեր հանդեպ:

Առաջարկում ենք պատրաստել երկու համեղ ամառային ըմպելիք: Դրանք ոչ միայն համեղ և անուշաբույր են, այլև չեն պարունակում ոչ մի վտանգավոր բաղադրիչ:

Զվարճալի տրիո

Տանը ամառային ամենաթարմացուցիչ խմիչքներից մեկը հինգ րոպեանոց կոմպոտն է:

  • 400 գ ծիրան՝ հանեք կորիզները
  • 3 քաղցր և թթու խնձոր
  • 200 գ ելակ
  • դարչին
  • վանիլ
  • ջուր
  • շաքարավազ

Ամեն ինչ լցնում ենք կաթսայի մեջ 3 լիտր եռացող ջրով, ավելացնում շաքարավազը ըստ ճաշակի և եփում 5 րոպե, ապա ավելացնում ենք դարչինը, 2-3 ճյուղ անանուխ և մի պտղունց վանիլ:  Թողնում ենք կոմպոտը սառի: Նման խմիչքը կթարմացնի շոգին և կլիցքավորի ձեզ վիտամիններով:

Հատապտղային համեղություն

Հատապտուղները ամբողջովին ստեղծված են համեղ մրգային ըմպելիքներ պատրաստելու համար: Ի դեպ, այն կարելի է պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված հատապտուղներից:

 

Մեզ անհրաժեշտ է.

  • 500 գ ելակ,
  • ազնվամորի,
  • կարմիր և սեւ հաղարջ,
  • լոռամիրգ
  • բալ:

Խտացրեք հատապտուղները բլենդերով և անցեք մաղով: Սառեցրեք ստացված հյութը և ավելացրեք 100 գ շաքարավազ: Վերջում անհրաժեշտ է 5 րոպե եփել միջին կրակի վրա: Կրկին անհրաժեշտ է տեղափոխել սառնարան, և թողնել որպեսզի որոշ ժամանակ սառչի:

վերջում մատուցում ենք գեղեցիկ զարդարանքով և սառույցի հատիկներով: Ի դեպ՝ որպեսզի հյութը երկար ժամանակ սառը մնա կարող եք նախապես թացացնել բաժակը և տեղափոխել սառցե խցիկ: Մատուցելիս հանել և անմիջապես հյութ լցնել:
Տեսանյութ.

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post