Ցանկացած կնոջ համար ճիշտ կրեմ պատրաստելն այնքան կարևորէ, որքան որ տվյալ թխվածքի համը կլինի:
Մեր առօրյան իսկապես հագեցած է տարատեսակ բաղադրատոմսերով, որոնք որ մեզ համար անբաժանելի մաս են կազմում հետագայում թխվածքներ պատրաստելու համար:
դե ինչ, հենց այս մեթոդով էլ Ձեզ ենք ներկայացնում թխվածքի համար կրեմ պատրաստելու ամենաարագ և ճիշտ եղանակը:
Բաղադրատոմսեր.
4 բաժակ կաթ,
2 բաժակ շաքարավազ,
4 հատ հավկիթ
4 ճ/գ ալյուր,
400 գ կարագ,
վանիլին:
Պատրաստման եղանակը.
Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հետո փոփոխելու ենք:
Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:
Առանձին ամանի մեջ հարեք հավկիթները, այնուհետև դրան ավելացրեք 2 գդալ ալյուր:
Անհրաժեշտ է դա խառնել այնքան ժամանակ, որպեսզի էլ ոչ մի գնդակի մաս անգամ չմնա:
Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:
Երբ համասեռ զանգված ստացվի, լցրեք կաթի մեջ և սկսեք այն արագ հարել:
Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, արդեն կարող եք վերցնել կրակից:
Թողնել՝ սառչի, իսկ մինչև այդ կարող եք արդեն սկսել հարել կարագը:
Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, և դրանից հետո նոր արդեն վերջում մի քիչ վանիլին ավելացնել:
Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ։
Բարի ախորժակ:
Հաջող թխվածքներ և բիսկվիթ
Պեչենիներ Տեսանյութ
Մսով պիրոգի տեսանյութ
Փախլավա ընտիր համեղ