Այլընտրանքներ, սուրճ չսիրողների համար. Դուք պետք է անպայման փորձեք այս խմիչքները

Ուզու՞մ եք ավելի քիչ կոֆեին օգտագործել, բայց վախենում եք լրացուցիչ էներգիա կորցնելուց: Կա լուծում. Այլընտրանքային ըմպելիքներ, որոնք կօգնեն ձեզ արթնանալ նույնքան լավ, որքան սուրճը:

Մատչա

Matcha, փոշի կանաչ թեյ, կարող է հիանալի փոխարինել սուրճին և հատկապես հարմար է նրանց համար, ովքեր չափազանց նյարդայնացած են: «Բացի կոֆեինից, մատչանն պարունակում է L-թեանին, որը հանգստացնում է ուղեղը՝ առանց քնկոտություն առաջացնելու:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ L-թեանինըը դրական ազդեցություն ունի ընկալման և տրամադրության վրա»,-ըստ դիետոլոգների: Այն պարունակում է նաև առողջ մանրաթել:

«Ոսկե» կաթ

Չնայած ընդունված է երեկոյան «ոսկե» կաթ խմել, որոշ սննդաբաններ կարծում են, որ դա օգնում է էներգիայի պահպանմանը օրվա ընթացքում, ինչպես նաև սուրճը: Կոճապղպեղով, դարչինով, քրքումով և սև պղպեղով տաք կաթը հնդկական ավանդական ըմպելիք է: Կարող եք ավելացնել նաև մեղր և վանիլ:

Այս բոլոր համեմունքներն ունեն հակաբորբոքային հատկություններ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 500 մգ քրքումը կարող է ունենալ նույն ազդեցությունը, ինչ 50 մգ արթրիտի դեղամիջոցը: Բացի այդ, «ոսկե» կաթը բարելավում է հիշողությունը եւ ամրացնում ոսկորները:

Մատե

Yerba Mate-ը հարավամերիկյան ըմպելիք է, որը պատրաստված է համանուն բույսի տերևներից և ճյուղերից: Դարեր շարունակ այս տարածաշրջանում մարդիկ սուրճի փոխարեն խմում էին այս թեյը:

Մատեն, ինչպես և շոկոլադը, պարունակում է բնական խթանիչ, որը կոչվում է թեոբրոմին: Այն օգնում է պահպանել էներգիան ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ, սննդաբանները նշում են, որ այս թեյը նվազեցնում է արյան ճնշումը եւ կանխում սրտի հիվանդությունները:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post