Անդամահատված ոտքերով լեռնագնացը հաղթահարել է Էլբրուսի բարձրունքը

Այս պատմությունը այն մասին է, թե ինչպես մարդը կարող է հասնել իր նպատակներին, եթե անգամ դժվարություններն անհաղթահարելի են թվում։ Այս տղամարդը նախկին լեռնագնաց է, ով հաղթահարել է բազմաթիվ բարձրունքներ։ Ռուստամ Նաբիևը ուներ մեկ երազանք՝ հաղթահարել էլբրուսի գագաթը։ Սակայն նա դժբախտ պատահականությամբ մնաց առանց ստորին վերջույթների, և դա նրա համար անիրական երազանք դարձավ։ Ռուստամը 5 տարի առաջ Օմսկում մնացել էր փլատակների տակ։ Բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար։

Սակայն Ռուստամի ցանկությունը անչափ մեծ էր։ Հաղթահարելով բոլոր ֆիզիկական բարոյական և հոգևոր դժվարությունները նա կարողացավ հասնել իր նպատակին։

Ռուստամը միայն ձեռքերի օգնությամբ 15 ժամում դժվարին փորձությունների միջով անցնելով գրավեց Էլբրուսի գագաթը։

Լեռնագնացը 28 տարեկան է, ամուսնացած է և ունի դուստր։ Նա խորհուրդ է տալիս գնահատել այն ամենը ինչ ունես այսօր։ Անպայման պայքարել երազանքներին հասնելու համար։ Կյանքը այնքան դաժան և լի է անակնկալներով, որ այն ինչ սովորական էր թվում, հետո կարող է երազանք դառնալ։

Տեսանյութ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post