Անչափ օգտակար և առողջարար մասուրի հյութ․Օգտակարություններն ու պատրաստման նրբությունները

Մասուրի պտուղները պարունակում են 3-18% վիտամին С, վիտանիններ` Р, В1, В2, К, Е, պրովիտամին А, 24% շաքար, երկաթ, օրգանական թթուներ, մակրո-, միկրոէլեմենտներ: Սերմերում կան Е վիտամին, ճարպայուղ, օրգանական թթուներ: Ցանկալի է մասուրը օգտագործել թարմ վիճակում, քանի որ ջերմային մշակման ժամանակ այն կկորցնի իր բոլոր օգտակար հատկությունները, և դուք չեք ստանա այն առողջարար վիտամինների չափաբաժինը, որը մեզ տալի է մասուրը։

Պատրաստման համար անհրաժեշտ է 

1 կգ մասուր

շաքարավազ ՝ այնքան որպեսզի ձեզ հաչելի լինի համը, կարող եք նաև չավելացնել

ջուր

Այսպիսով՝ ինչպե՞ս պատրաստել օգտակար մասուրի հյութ

Եթե ձեռքի տակ ունեք չորացրած մասուրի պտուղներ նախապես լվանալ, լցնել տարայի մեջ և թրջել սառը ջրով՝ այնքան որ ջուրը ծածկի պտուղները։ Դա կարող եք թողնել ամբողջ գիշեր։

Պատրաստման եղանակը

Վերցնում ենք մասուրի հատիկները, և մաս առ մաս մանրացնում բլենդեռով։ Ստացված զանգվածը անցկացնում ենք խոհանոցային ցանցով, որպեսզի մասուրի կորիզները առանձնանան պտղամսից։ Այդպես կրկնում ենք մինչև վերջ։ Ստացված զանգվածին ավելացնում ենք ջուր, և շաքարավազ ՝ ըստ մեր նախասիրության։ Լցնում ենք տարրաների մեջ, և վայելում ամենաօգտակար, վիտամիններով հագեցած մասուրի հյութը։

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post