Աշխարհի ամենաթшնկարժեք 4 իրերը․ Դրանց մասին երազում են անգամ մեծահարուստները

Հաստատ ձեզ գոնե մեկ անգամ հարց եք տվել, թե ինչի մասին են երազում աշխարհի ամենամեծահարուստ մարդիկ։ Այսօր մենք կտանք այդ հարցի պատասխանը։ Կան իրեր, որոնք հասանելի չեն նաև այնպիսի մարդկանց, որոնց եկամուտը հազարավոր անգամներ գերազանցում է մեր ստացած եկամուտին։

Աշխարհի ամենաթանկ նկարը

Հնարավոր է, որ մեզանից շատերը ոչինչ չեն հասկանում արվեստից, սակայն այս նկարը պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին, և կոչվում է «Աշխարհի փրկիչը»։ Այն աշխարհի ամենաթանկ նկարն է, արժեքը կազմում է 450 312 500  դոլար։

Ամենաթանկ քարը

Այս ադամանդը կշռում է 31,06  կարատ՝ 6,212 գրամ, և համարվում է ամենաթանկը աշխարհում։ 2008 թվականին այն գնել է Graff Diamonds հիմնադիրը 23,4 միլիոն դոլար արժեքով։

Ամենաթանկ մեքենան

Այս մեքենան Bugatti La Voiture Noire, ցուցադրվել է 2019 թվականին Ժնևի ավտոսրահում։ Նրա արժեքն է  18,7 միլիոն $։

Աշխարհի ամենաթանկ հեռախոսը

Այս վերջին կետը մի փոքր դժվար է պատկերացնել, սակայն այն գոյություն ունի։ Շատերի համար այն իրենց կարգավիճակը ցուցադրելու միջոց է։ Խոսքը  Falcon Supernova iPhone 6-ի մասին է։ Գինը տատանվում է 45-100 միլիոն դոլարի միջև։

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post