Աստղեր, ովքեր հրաժարվել են իրենց երեխաներից՝ տանելով նրանց մանկատուն

Անհնար է նրանց հասկանալ և բացատրություն տալ արարքներին։ Այս աստղերը թվում է հասել են իրենց կյանքում ամեն ինչի, հնարավորություն ունեն ֆինանսապես ապահովել երեխաներին, դայակներ վարձել, միայն կարողանան երեխային խնամել, սակայն տեսեք, թե ինչպիսի որոշում են նրանք կայացրել։ Այս աստղերը հրաժարվել են իրենց երեխաներից՝ անգամ չեն թողել սեփական հայրերի, տատիկների և այլ հարազատի մոտ, այլ հրաժարվել են նրանցից հանձնելով պետությանը՝ մանկատուն։

Լյուբով Պոլիշուկ

Պոլիշուկը ժամանակին շատ պահանջված էր, և այդ հռչակի համար նա ստիպված էր զոհողությունների դիմել։ Նա ժամանակ չուներ խնամելու որդուն՝ Լյոշային, և նա երեխային հանձնեց խնամքի կենտրոն, որտեղ նա ապրեց մինչև 13 տարեկանը։ Պոլիշուկը հավանաբար գիտակցեց սխալը, և հետ վերադարձրեց որդուն՝ ով այժմ հայտնի դերասան է։

Կսենյա Ստրիժ

Կսենյան ամեն կերպ փորձում էր թաքցնել այս տեղեկությունը, սակայնչկարողացավ։ Կսենյան երեխա էր որդեգել մանկատնից։ Տղան շատ էր սիրում նրան, անգամ մայրիկ էր անվանում, սակայն կինը նրան հետ վերադարձրեց մանկատուն։ Այս սարսափելի քայլը նա բացատրեց նրանով, որ փորձի համար էր տղային որդեգրել։

Օլգա Բուդինա

Օլգան վաղուց զբաղվում է բարեգործությամբ։ Նրա ֆինանսավորմամբ երկու մանկատուն է գոյատևում։ Այցերից մեկի ժամանակ կինը տեսավ փոքրիկ Սաշային, և անչափ սիրեց նրան։ Նա որդեգրեց տղային, և սկսեց խնամել իր երեխաների հետ միասին։ Սակայն Սաշան չգնահատեց կնոջ քայլը՝ ստում և գողություն էր անում նրանից։ Դերասանուհին տղային հետ վերադարձրեց մանկատուն, և այլևս որոշեց նման քայլ չկատարել։

Մարինա Ցվետաևա

հայտնի գրողը անչափ մեղավոր կյանք ունի։ 1917 թվականին նա լույս աշխարհ բերեց Խռային։ Դա երկրորդ աղջիկն էր նրանց ընտանիքում։ Առաջին աղջկան Մարինան աստվածացնում և փառաբանում էր, իսկ երկրորդին հիմար ու անպիտան համարում։ 1919 թվականին Ցվետաևան երկու դուստրերին էլ մանկատուն է հանձնում ՝ պարզապես ցանկություն չունենալով հոգ տալե, խնամել նրանց։ Իմանալով, որ մեծ աղջիկը հիվանդացել է ՝ հետ վերադարձրեց Արիադնային տուն, իսկ Իռան այդպես էլ մնաց մանկատանը։

Մաշա Ռասպուտինա

Թե ինչպես և ումից ծնվեց Լիդիան այդպես էլ գաղտնիք մնաց։ Մաշան հարցազրույցների ժամանակ ասում էր, որ աղջիկը հոր մոտ է։ Եվ միայն 2016 թվականին պարզ դարձավ, որ Լիդիան հոգեպես անկայուն մարդկանց համար նախատեսված ինտեռնատում է, որտեղից հենց 2016 թվականին էլ դուրս գրվեց։

 

 

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post