Արագ և համեղ քաղցրավենիք. Ընդամենը 2 րոպե և այս համեղությունը ձեր սեղանին է

Համեղ ուտել սիրում են բոլորը, սակայն ոչ բոլորն են կարողանում գտնել այն, ինչ ցանկանում են ուտել: Համեղ քաղցրավենիքների բաղադրատոմսերը բազմաթիվ և բազմապիսին են, սակայն, եթե չունեք հարմար բաղադրատոմս մենք առաջարկում ենք ձեզ այս համեղ ու գեղեցիկ քաղցրավենիքը:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ են մի քանի պարզ բաղադրիչներ.

  • կաթնաշոռ -200 գր․
  • թթվասեր -100 գր․
  • կակաո — 50 գր․
  • թխվածքաբլիթներ վանիլային և կակաոյով
  • չամիչ
  • բալ՝ զարդարելու համար, ելակ էլ կարող եք վերցնել։

Նման զովացուցիչ բաղադրատոմսերը առողջարար են և համեղ: Նմանօրինակ պաղպաղակներ կարող եք տալ նաև ձեր փոքրիկներին, քանի որ ոչ միշտ են խանութից գնած պաղպաղակները օգտակար կյանքում իրենց առաջին քայլերը կատարող փոքրիկներին:

Պատրաստման գործընթացը չափազանց պարզ է:

  • Միքսում ենք բոլոր բաղադրիչները այնպես, որպեսզի ստացվի միատարր զանգված:
  • Ստացված զանգվածը մի մասը տեղափոպում են այն տարրայի մեջ, որտեղ պետք է հավաքենք ամբոջական տարբերակը:
  • Մնացած զանգվածին խառնում ենք մի փոքր սուրճ՝ համային զանազանություն մտցնելու համար:

Հաջորդիվ պատրաստման գործընթացին կարող եք հետևել տեսանյութի միջոցով, որը կհեշտացնի ձեր աշխատանքը, և դուք ավելի ճշգրիտ կարող եք պատրաստել այս համեղ, օգտակար և հետաքրքիր համով պաղպաղակը:

Նշենք, որ խոհանոցը իմպրովիզներ է սիրում, եթե ունեք նմանատիպ պաղպաղակի պատրաստման ձեր օրինակը կարող եք կիսվել մեզ հետ՝ սա հիանալի առիթ կարող է հանդիսանալ ձեր իսկ բաղադրատոմսերով կիսվելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post