Չինաստանում բրինձը փոխարինում է ամեն ինչին, այն նրանց սեղանի անբաժաելի մասն է, և կիրառվում է անգամ որպես հաց։ Այն օգտագործվում է նաև հայկական խոհանոցում, և մեծ կիրառություն ունի։ Այսօր մեր խմբագրությունը առաջարկում է ձեզ ծանոթանալ բրնձի պատրաստման այս յուրահատուկ տարբերակի հետ, որից հետո դուք այլևս ոչ մի ուրիշ ձև այն չեք պատրաստի։
Պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են․
- բրինձ 350 գրամ
- ջուր 800 գրամ
- աղ և այլ համեմունքներ
- կարագ
Ինչպես ենք պատրաստում․
Եթե անհրաժեշտ է մաքրել և շատ լավ լվանալ բրինձը՝ կտևի մոտավորապես 5 րոպե, այսինքն այնքան մինչև ջուրը լիովին թափանցիկ և մաքուր լինի։ Լավ ջրազատում ենք, և նախապես մինչև 200 աստիճան տաքացնում ենք ջեռոցը։
Անհնարժեշտ ափսեի մեջ տեղափոխում ենք բրինձը, ավելացնում կարագը, համեմունքները և եռացրած ջուրը։ Անմիջապես տեղափոխում ենք ջեռոց։ Երբ ջուրը սկսի եռալ անմիջապես ջեռոցի ջերմաստիճանը իջացրեք 160-ի, և թողեք որպեսզի եփի մոտավորապես 20 րոպե։ Պատրաստ լինելուց հետո հանեք ջեռոցից, և կարող եք անմիջապես ճաշակել, որևէ խավարտի հետ։ Եթե չեք փորձել բրնձի պատրաստման այս տարբերակը, ապա անպայման փորձե՝ հաստատ չեք փոշմանի։