Դդմիկով հիասքանչ աղցան. Արագ և համեղ՝ համից չեք կշտանա

Ամառային ջերմ երեկոներին թեթև և համեղ սնվելը պարտադիր պայման է: Սակայն ավանդական ընտանեկան ուտեստները իհարկե հոգնեցնող են, և անհրաժեշտ է հետաքրքիր բաղադրատոմսեր մտածել հատուկ սիրելիների համար:

Եթե չունեք հարմար տարբերակ՝ մենք կարող ենք օգնել ձեզ: Մեր խմբագրությունը հատուկ ձեզ համար պատրաստել է նման հետաքրքիր բաղադրատոմս: Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը անհնար է չսիրել, քանի որ չափազանց համեղ է:

Այսպիսով՝ պատրաստում ենք դդմիկով աղցան:

Պատրաստման բաղադրիչները քիչ են, և մատչելի.

  • դդմիկ-2-3 հատ
  • պոմիդոր-2 հատ
  • 2 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • աղ
  • պղպեղ
  • բուսայուղ

Սկսենք միասին պատրաստել այս համեղ աղցանը:

  1. Դդմիկները խնամքով լվանալ, կլոր-կլոր կտրատել, ապա վրեն աղ ցանել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
  2. Տապակել դդմիկները, և խնամքով դասավորել խոհանոցային անձեռոցիկի վրա՝ այդ կերպ կազատվենք ավելորդ բուսայուղից:
  3. Կիսալուսնաձև կտրատել լոլիկը:
  4. Մանր կտրատել սամիթը:
  5. Սկսում ենք հավաքել աղցանը:
  6. Մեկ շերտ դդմիկ, ապա լոլիկ, մի փոքր սամիթ և սխտոր:
  7. Այս հերթականությամբ կրկնել այնքան մինչև ավարտվեն բոլոր բաղադրիչները:

Պատրաստի աղցանը տեղափոխում ենք սառնարան, և թողնում ենք մոտավորապես 30 րոպե: Այն հիանալի համ ունի, և կթարմացնի ձեր ամենօրյա սեղանը իր գեղեցիկ բույրով և համով:

Ահա այսպես պարզ բաղադրիչներով կարելի է ստանալ համեղ և օգտակար բաղադրատոմս, որը անհնար է չհավանեն տան քմահաճ անդամները:

Եթե ունեք նմանատիպ բաղադրատոմս կարող եք կիսվել մեկնաբանությունների հատվածում, մենք սիրով կհրապարակենք նաև ձեր տարբերակը:

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post