Դդումով հիանալի խորտիկ․ Բաղադրատոմսը պարզ է, և չափազանց համեղ

Այս խորտիկը հաստատ կգնահատեն անգամ նրանք, ովքեր չեն սիրում դդում։ Այս բաղադրատոմսը սլավոնական խոհանոցից է, և ձեզանից շատ ժամանակ և բաղադրիչներ չի պահանջվի, որպեսզի այս համեղ ուտեստով զարմացնեք ձեր սիրելիներին։

Butternut squash on the wooden table

Պատրաստման համար անհրաժեշտ է․

Դդում - 400 գ (մաքրված մոտ 350 գ);
Կոշտ պանիր - 70 գ:
Սոխ - 90 գ;
Գազար - 80 գ;
Պաքսիմատ - 20-30 գ;
Մաղադանոս չորացրած - 1 թեյի գդալ;
Բուսական յուղ - 1 թեյի գդալ;
Աղ ՝ ըստ ճաշակի:
Սա նախատեսված է 5 բաժնի համար։

Ինչպես ենք պատրաստում․
Մաքրում ենք դդումը կորիզից և կեղևից, կտրատում ենք 1-2 սմ լայնությամբ, և տեղափոխում ենք ջեռոց՝20-25 րոպեով, որպեսզի այն փափուկ լինի։
Ապա հանում ենք ջեռոցից, և պատրաստում դդմի պյուրե։ Եթե հեղուկային մաս մնա, պետք է հեռացնել այն։
Մաքրում ենք գազարը, սոխը անցկացնում մանր քերիչով, և կրկին հեռացնում հեղուկային մասը, ապա խառնում դդումի պյուրեին։ Ավելացնում ենք նաև պանիրը և կանաչին։
Ստացված զանգվածը համեմում ենք աղով, և բաժանում 5 մասի, և պատրաստում դրանցից լոշիկներ։ Կամ կարող եք պատրաստել կոտլետներ, որը ցուցադրված է նկարի մեջ։ Ստացվում է չափազանց համեղ։
Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post