«Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարել է նոր հրապարակում, որում նա մասնավորապես կարևորել է հետևյալի մասին.

«Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։

Այս նպատակով Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով այս օրերին Երևանում է «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։

 

Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է նպաստում է դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով։

Մեթյու Ֆլիսոքը Երևանում է՝ որպես Ծրագրի խորհրդատու իր փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու, ինչպես նաև հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին ծանոթանալու համար:

 

Համարձակ գաղափարներով և առաջարկներով հագեցած մեր հանդիպումներին ու քննարկումներին կանդրադառնանք առաջիկայում՝ առավել մանրամասն ներկայացնելով «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը»,- նշել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post
error: Content is protected !!