ԽՍՀՄ տարիներին սովետական ինտերիեռը չափազանց հետաքրքիր էր, և միօրինկա։ Կաին պարտադիր ատրիբուտներ, որոնք պետք է լինեին յուրաքանչյուր ընտանիքում, և դրա ձեռքբերմանը ուղղվում էր ընտանիքի ողջ աշխատանքը։ Դուք հաստատ կհիշեք սովետական պատերին կախված գորգերը, դա խորհրդանշում էր տվյալ ընտանիքի ապահովածությունը։
Առաջին հերթին դա պաստառների տնտեսումն էր։ Ժամանակակից աշխարհում դժվար է հավատալ, որ հնարավոր չէ մտնել խանութ, և գնել այն, ինչ ցանկանում ես։ Այդ պատճառով էլ մարդիկ նման հետաքրքիր տարբերակ էին գտել։
Երկրորդ պատճառներից մեկը ցուցամոլությունն էր։ Քանի որ այդ ժամանակ գեղեցիկ գորգ ունենալը շքեղություն էր, մարդիկ այն ի ցույց էին դնում բոլորին։ Դրանով ընդգծելով իրենց առավելությունը։ Եվ վերջին հետաքրքիր պատճառը ցրտից պաշտպանվելն էր։ Սակայն նման ջերմացումը այժմ անառողջ է համարվում, քանի որ գորգը կարող է հավաքել տան փոշու մեծ մասը, և աղտոտել տան օդը։