Ինչու՞ է բոլոր լեզուներում «մամա» բառը սկսվում «մ» տառով․ Անչափ հետաքրքիր

Եթե վերլուծենք «մամա» բառը, որը բոլորիս մոտ դրական և անբացատրելի էմոցիաներ է առաջացնում, կնկատենք, որ այս բառը գրեթե բոլոր լեզուներում սկսվում է «մ» տառով։ Դրանց հնչեղությունը կարող է մի փոքր այլ լինել, սակայն, այն որ սկսվում է մեծամասամբ այս տառով փաստ է։ Եբևէ մտածել եք թե ինչու՞։ Եթե այո, բայց չեք գտել պատասխանը, մենք այսօր կբացահայտենք այդ հետաքրքիր զուգադիպության մասին։

Նախ դիտեք նկարը, որտեղ ներկայացված է, թե ինչպես է «մամա» բառը հնչում տարբեր լեզուներում․

Աղյուսակից պարզ է դառնում, որ մեր այն պնդումը, որ այս գեղեցիկ բառը միևնույն տառով է սկսվում՝ ճիշտ է։ Այժմ դրա պատճառների մասին։

Օրենք, թե պատահակաություն

Լեզվագիտության մեջ որևէ հատուկ օրենք չկա որը նշի այն տառերը, որոնցով պետք է սկսեն արական կամ իգական սեռերին բնորոշ բառերը՝ հատկապես կնոջ՝ ով երեխա է լույս աշխարհ բերել։ Եվ ուսումնասիրությունները հետևյալ երկու բացատրություններն են առաջ բերել,

  1. Լեզվաբանների առաջին խումբը պնդում է, որ «մամա» բառի բոլոր լեզուներում «մ» տառով սկսվելու փաստը խոսում է այն մասին, որ բոլոր լեզուներն էլ ծագել են մեկ ընդհանուր նախալեզվից։ Որից ելնելով էլ, որոշակի բառեր մնացել են ընդհանուր հետագայում առաջացած բոլոր լեզուների համար։
  2. Երկրորդ տարբերակի համաձայն՝ «մօ» և «մա» հնչյունները փոքրիկ երեխաների արտաբերած առաջին թոթովանքներին են նման, և այդտեղից էլ ծագել է այդ բառը։
Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post