Շատերն են փորձում գուշակել հաջողության բանաձևը, իսկ հաջողակ մարդիկ վստահ են, որ հաջողությունը ճիշտ առավոտը սկսելու մեջ է։ Առավոտյան սովորույթների հետ է կապվում այն տրամադրությունը և տրամադրվածությունը, որը դուք կունենաք ամբողջ օրվա ընթացքում։
Այսպիսով՝ ինչպե՞ս են հաջողակ մարդիկ սկսում օրը։
Ֆիզիկական ակտիվություն
Մեզ մանկուց սովորեցնում են կատարել ֆիզիկական վարժություններ՝ ի՞նչ ենք անում մենք․ Արթնանում ենք և անդադար շտապում, ուշանում և ոչինչ չհասցնում։ Եվ շատ իզուր։ Մարզանքը կարևոր է ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալու, այլև օրը դրական էմոցիաներով սկսելու համար։
Օրինակ՝ աշխարահռչակ Օպրա Ուինֆրին օրը սկսում է 20 րոպեանոց մեդիտացիայով, որից հետո 15 րոպե վազքուղու վրա։ Սա նրա հաջողության բանաձևն է։
Ճիշտ նախաճաշ
Սա կարծում ենք ամենացավոտ թեման է։ Նախաճաշում են հազվադեպ մարդիկ, և մոռանում թե որքան կարևոր է այն բոլորիս կյանքում։ Մյուսլիներ, մրգեր, բանջարեղեն և բազմաթիվ օգտակար վիտամիններով հագեցած սնունդը տեղ չունեն մեր կյանքում, քանի որ ամենուր շտապում ենք։ Սովորեք նախաճաշել։
Զբոսանք
Հաջողակ մարդիկ օրական 5 կմ զբոսնում են։ Զբոսանքը ոչ միայն ֆիզիկական ակտիվության համար է, այլև էմոցիոնալ կապ կարող է ստեղծել այն մարդու հետ՝ ում հետ զբոսնում եք։
Մտքերի մասին գրառումներ
Սոցիալական ցանցերում անիմաստ էջեր թերթելու և լայքելու փոխարեն կարող եք զբաղվել այս յուրահատուկ գործընթացով։ Կազմեք ծրագրերի ցանկ, և փորձեք իրագործել դրանք։