Ինչպես տնային պայմաններում ապահովել պահածոների անվտագ պատրաստումը

Պահածոների պատրաստման սեզոնը իր պիկին է հասել։ Տնային տնտեսուհիները շտապում են պահածոյացնել այն ամենը ինչը հնարավոր է։ Սակայն չպետք է նաև պահպանել պատրաստման անվտանգության կանոնները։ Չէ որ կյանքը ամեն ինչից թանկ է։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր հմտությունները, որոնք օգնում են պահպանել պահածոների անվտանգ պատրաստումը, սակայն լրացուցիչ խորհուրդներից ոչ ոք չի տուժվի։

Հիշեք, տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել այն ստերիլիզացումն ու ջերմաստիճանը, որը հնարավորություն կտա ոչնչացնել վտանգավոր բակտերիաներին։ Դա հնարավոր է միայն գործարանային պայմաններում, սակայն եթե դուք ամեն դեպքում որոշել եք պատրաստել ուրեմն հետևեք անվտանգության կանոններին։

  • Օգտագործեք միայն առողջ պտուղներ
  • Պահածոյացրեք միայն փոքր ինչ անվտանգ սսնդատեսակներ, օրինակ կարելի է կարմիր պղպեղի պահածոյից հրաժարվել, և դա գնել խանութից՝ գործարանային տարբերակը
  • Պտուղները խնամքով և մանրակրկիտ լվացեք
  • Փորձեք հնարավորիս մաքուր ստերիլիզացում ապահովել
  • Պահածոները պահեք հնարավորինս սառը միջավայրում
  • Եթե նկատել եք, որ պահածոն ձեր սպասվածի պես չի ստացվել, տարօրինակ հոտ, կափարիչի ուռածություն՝ մի օգտագործեք այն՝ կյանքը ավելի քաղցր է։
  • Եթե ամեն դեպքում կերել եք, և վատ եք զգում, անպայման դիմեք բժշկի՝ մի կատարեք ինքնաբուժություն։
Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post