Խաղողի մուրաբա. Համեղ և օգտակար բաղադրատոմս

Ամառը արդեն անցյալում է, իսկ աշունը ամբողջովին իր տիրույթների մեջ է: Խանութների ցուցատախտակին գեղեցիկ դասավորված են համեղ աշնանային մրգերը, և իսկական տնային տնտեսուհիներին հուշում են, որ պետք է շարունակել պահածոյացնել ձմեռվա համար:

Վստահ ենք, որ դուք արդեն հասցրել եք մի ամբողջ մառան համեղ պահածոներ պատրաստել, սակայն մեր այսօրվա առաջարկած բաղադրատոմսը նույնպես արժանի է ուշադրության:

Առաջարկում ենք պատրաստել խաղողի համեղ մուրաբա: Այս բաղադրատոմսը այնքան համեղ է, որ կփոխարինի ձեր ունեցած բաղադրատոմսին:

Իսկ եթե բարդ պահածոյացման գործընթացների սիրահար չեք, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Անհրաժեշտ բաղադրիչները.

— խաղող-1 կգ

— շաքարավազ-600 գրամ

— ջուր-200 մլ

— կիտրոն- 1 հատ

Ինչպես ենք պատրաստում.

Ջրին ավելացնում ենք շաքարավազը, դնում լավ եռա։ Եռալու ընթացքում մեջը լցնում լվացած խաղողի հատիկները։
Եփում  ենք մոտավորապես 6֊7 րոպե, շատ եփելուց խաղողի հատիկները կլխկվեն։ Վրայից առաջացած փրփուրը հավաքել։ 2֊3 կտոր լիմոն գցել մեջը, անջատել ու թողնել մի քանի ժամ։

Երկրորդ անգամ եփել երկար` մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելուց հետո թողնել սառի, հետո լցնել բանկաները և ահա վերջ:

Այս հեշտ բաղադրատոմսը իսկապես չափազանց համեղ է, և եթե դուք սկսնակ տնային տնտեսուհի եք, ապա ձեզ համար որևէ բարդություն չի ներկայացնի պատրաստման գործընթացը:

Եթե ունեք ավելի համեղ բաղադրատոմս, ապա կարող եք կիսվել մեկնաբանությունների հատվածում: մենք սիրով կտեղադրենք նաև ձեր տարբերակը:

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post