Ծաղկակաղամբը երբեք այսքան համեղ չի եղել. Այս բաղադրատոմսը դուք հաստատ պետք է ունենաք

Ծաղկակաղամբը իր համային հատկանիշներով մի փոքր առանձնահատուկ է, ամենաքմահաճները այս բանջարեղենը շատ չեն սիրում: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում համոզել ձեր սիրելիներին ուտել այս օգտակար բանջարեղենը, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Այս բաղադրատոմսը հրեական ծագում ունի, իսկ նրանք հաստատ գիտեն, թե ինչպես և ինչու պատրաստել և ուտել այս համեղ ուտեստը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ջուր 1.5 լիտր
  • ծաղկակաղամբ 700 գ
  • քացախ 100 մլ
  • ձիթապտղի յուղ
  • համեմում ենք՝  աղ, սև պղպեղ (աղացած) ,
  • սխտոր 3 ատամ
  • մաղադանոս

Ինչպես ենք պատրաստում.

  • Լվացեք ծաղկակաղամբը, բաժանեք մասերի, բայց ոչ շատ մանր, որպեսզի պահպանի իր գեղեցկությունը: Ցանկալի չէ կտրատել դանակով:
  • Եփեք խնամքով լվացած ծաղկակաղամբը ամենաշատը 8 րոպե: Ավելի լավ կստացվի, եթե կիսաեփ լինի:

  • Տեղափոխեք ծաղկակաղամբը սառը ջրի մեջ, որպեսզի այն չշարունակի եթվել, և ավելորդ չկորցնի իր տեսքը:
  • Խոհանոցային անձեռոցիկով չորացրեք, և տեղափոխեք նախապես տաքացված թավայի մեջ: տապակեք միննչև ոսկեգույն երանգ ստանալը:
  • Պատրաստում ենք սոուս՝ սխտոր, ձիթայուղ՝ոչ շատ, աղ, պղպեղ և մաղադանոս:
  • Սոուսը լցնում ենք ծաղկակաղամբի վրա և տեղափոխում ենք սառնարան:
  • 1 ժամ հետո կարող եք պատվիրել այս համեղ և անուշաբույր ուտեստը:

Այս բաղադրատոմսին անհնար է չսիրահարվել, քանի որ ծաղկակաղամբը այս տարբերակով իդեալական է ստացվում: Բացի այդ ամբողջովին պահպանում է բնության կողմից շնորհված համը, հոտը և օգտակար վիտամիններն ո հատկությունները:

Եթե հավանեցիք՝ կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ, և միասին պատրաստեք այս հեշտ՝ միաժամանակ համեղ և օգտակար ուտեստը:

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post