Կվասով մարինացված հավի խորոված. Դուք այլևս մարինացման այլ տարբերակ չեք փնտրի

Այս շոգ օրերին անհնար է մնալ քաղաքում, որտեղ ծառեր չկան, և բնությունը անդադար կանչում է: Էլ ինչ քաղաքից դուրս, եթե չհամտեսենք ավանդական խորովածը: Եթե դուք հոգնել եք միանման պատրաստման ձևից, առաջարկում ենք ձեզ այս անգամ պատրաստել մեր խմբագրության առաջարկած տարբերակով: Պատրաստում ենք հավի խորոված, որը մարինացնում ենք կվասով:

Պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • հավի միս-1-2 կգ
  • սոխ- 3-4 հատ
  • կվաս-2 բաժակ
  • համեմունքներ՝ խորովածի, սև պղպեղ, աղ

Պատրաստում ենք ավանդական ձևով.

Խնամքով լվանում ենք հավի միսը՝ ազատվելով ավելորդ մասերից: Կտրատում ենք մասերի, և կրկին լվանում:

Ապա վերցնում ենք հարմար տարրա, ավելացնում ենք օղակաձև կտրատած սոխը, համեմունքները՝ խորովածի, աղղ և պղպեղ, ձեռքեվ լավ խառնում ենք, և վերջում ավելացնում ենք 2 բաժակ կվասը:

Թողնում ենք հնարավորինս երկար, որպեսզի միսը լավ մարինացվի:

Հետո ավանդական ձևով սկսում ենք պատրաստել խորովածը: Բույրից արդեն կզգաք, թե որքան համեղ մարինացման տարբերակ է կվասովը, և հաջորդ անգամ արդեն այլ տարբերակ չեք ընտրի:

Խորովածը ամենահին ուտեստներից մեկն է համարվում: Այն բազմաթիվ ժողովուրդների սիրելի ուտեստներից մեկն է համարվում, և երեկույթների անբաժան մասը:

Իսկ հայկական միջավայրում, եթե ցանկանում ենք հյուրին հատուկ հյուրասիրել՝ խորովածը անբաժան է լինում սեղանից:

Փորձեք այս համեղ տարբերակը, իսկ մեկնաբանությունների հատվածում կարող եք կիսվել նաև ձեր պատրաստման տարբերակով:

Բարի ախորժակ

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post