Հայաստանում այս աղջկա առջև փակեցին բոլոր դռները. Իսկ հիմա հպարտանում ենք նրա հաղթանակով

Օրերս հայտնի դարձավ, որ մեր տաղանդավոր հայուհիներից մեկը՝ Սյուզաննա Մելքոնյանը ռուսական հեղինակավոր շուոներից մեկի հաղթողն է ճանաչվել: Ողջ համացանցում վայրկյանապես տարածվեց հաղթանակի լուրը, հնչեցին բազմաթիվ գովասանքի խոսքեր՝ մենք հպարտանում ենք, և այլն: Իսկ պարզվեց, որ այս աղջիկը առաջին քայլերը փորձել է կատարել հայկական միջավայրում՝ իր իսկ հայրենիքում, իսկ նրա համար դռները փակ էին:

Եվ ահա նա օտար հողում հասել է այն բարձունքին, որին թերևս պետք է հասներ Հայաստանում: Սակայն հայկական փառասիրությունը սիրում է միայն հաղթողներին, իսկ նա կարողացավ բոլորին ապացուցել, որ իսկապես ունի արժանիքներ, ունի այն տաղանդը, որը կարող է օտար 100 ժյուրիի անդամի, օտար բազմահազար հանդիսատեսի ստիպել ոտքի կանգել, և ծափահարել հենց իր տաղանդին:

Իսկ որպես ապացույց տեղադրենք 2017 թվականի Սյուզաննա Մելքոնյանի ելույթներից մեկը՝ նա փորձում էր իր ճանապարհը հարթել դեպի Եվրատեսիլ:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post