Հնարքներ ամենամաքրասեր տնային տնտեսուհիների համար․ Այս հմտությունները կօգնեն ստանալ ամենաիդեալական լվացքը

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իդեալական մաքրության հասնելու իր առանձնահատուկ հնարքները։ Դրանք օգնում ենք հաստատել տանը ցանկալի մաքրությունը։ Այսօր մենք ձեզ հետ կկիսվեք մի քանի հնարքներով, որոնք կօգնեն ձեզ ստանալ ամենամաքուր լվացքը, որից հաստատ դուք գոհ կլինեք։

Խոհանոցային սրբիչները բոլորիս համար խնդիր են, քանի որ նրանց վրա առկա են բծեր, որոնք սովորական լվացքի միջոցով անհնար է անցկացնել։ Այս հնարքը կօգնի հիանալի ազատվել կեղտերից, և ստանալ իդեալական մաքրություն։

Դրա համար մեզ անհրաժեշտ է ՝

  • երեք ճաշի գդալ սոդա
  • մեկ ճաշի գդալ աղ
  • մի քանի կաթիլ ամանի հեղուկ

Վերցնում ենք տարրան, որի մեջ պետք է պատրաստենք մեզ անհրաշեշտ խառնուրդը, ավելացնում ենք մի փոքր ջուր, և ստացված զանգվածի մեջ տեղադրում ենք սրբիչը։ Թողնում ենք 15 րոպե, որից հետո լվանում ենք այնպես, ինչպես սովորական լվացքը։

Եթե անգամ այս տարբերակը չմաքրի կեղտաբծերը դիմում ենք վերջնական տարբերակին։ Նույն խառնուրդը պատրաստում ենք, և գազօջախի վրա եռացնում ենք սրբիչը։ Այս դեպքում հաստատ ամբողջովին կազատվեք բոլոր կեղտաբծերից։ Անհրաժեշտ է եռացնել մոտ 10 րոպե։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post