Հնդկաստանում 11 տարի առաջ կորած աղջկան գտել են հարևան տանը. Սա անսպասելի էր

Սա Հնդկաստանն է, և զարմանալ բոլորովին էլ պետք չէ: 11 տարի առաջ Հնդկաստանի Կերալա նահանգի գյուղերից մեկու 18-ամյա աղջիկ էր կորել: Պարզվեց, որ Նա ապրում էր իր ծնողների տնից ընդամենը 500 մ հեռավորության վրա և այդ տարիներն անցկացրել էր սիրված տղամարդու հետ:

Տարբեր կրոնների պատճառով Սաջիտան և Ռահմանը չէին կարող միասին լինել, սակայն զույգը որոշել էր ամեն կերպ ճանապարհներ փնտրել միասին ապրելու համար:

Զարմանալին այն է, որ անգամ տղայի ծնողները տեղյակ չեն եղել աղջկա՝ իրենց տանը ապրելու հանգամանքի մասին: 34-ամյա տղան աղջկան թաքցրել էր իրենց տան սենյակներից մեկում:

2010 թվականից աղջկա ծնողները փնտրում են նրան, և արդեն կորցրել էին հույսը, որ նրան կենդանի կգտնեն: Իրավիճակը փոխվեց, երբ Ռախմանը 3 ամսով անհետացավ: Տղայի ծնոնղերը նույնպես սկսեցին որոնել որդուն: Պարզվեց զույգը որոշել էր հեռանալ հայրենի գյուղից, և վերջնականապես հանգիստ ամուսնական կյանքով ապրել:

Երբ արդեն ամեն ինչ ակնհայտ էր, զույգը պատմեց ողջ եղելությունը, և որոշեցին համարձակություն հավաքել՝ թեկուզ մերժվածների կյանքով, ապրել միասին: Ծնողները համակերպվեցին իրականության հետ, քանի որ ոչինչ հնարավոր չէր փոխել:

Նշենք, որ Հնդկաստանում կրոնական տարբեր պատկանելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում սիրահար զույգերի շրջանում, և մեզ հաճախ հեքիաթ կամ անիրական թվացող այս պատմությունները նրանց կյանքի ամենօրյա պայքարն են:

Երիտասարդները այժմ ավելի հաճախ են ընդվզում անհավասարությունների դեմ, և ավելի շատ են ապրում այնպես, ինչպես ցանկանում են, այլ ոչ պարտադրում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post