Մխիթար Գալեյան՝ ծով աչքերով այս տղան երազանքներ ուներ. Իսկ այդ երազանքները մնացին անկատար

Հայոց հողը հերոսների մի ամբողջ սերունդ տվեց, իսկ այդ սերունդի մասին միշտ թերհավատորեն են խոսել: Այս սերունդը ապացուցեց, որ կյանքից առավել միայն հայրենիքն է, և այդ կյանքը նվիրեց հանուն հայրենիքի խաղաղության: Մենք պարտական մնացինք մի ամբողջ սերնդի և այդ պարտքը անհնար է լինելու վերադարձնել:

Մխիթար Գալեյան՝ այս զինվորը մեկը դարձավ այն հայորդիներից, ով կյանքը նվիրեց հանուն հայրենիքի: Այս ծով աչքերով տղան երազանքներ ուներ, իսկ այդ երազանքները անավարտ մնացին: Կիսատ մնացին բազմաթիվ սերեր, չնվիրվեցին բազմաթիվ ծաղիկներ, համբույրները այդպես էլ չհասան հասցեատերերին, և բազմաթիվ մայրեր այդպել էլ չգրկեցին իրենց զավակներին:

Մեզ մնում է մի պարզ ճշմարտություն…այս քաջ սերունդը այլևս չկա: կան նրանց մասին պատմող պատմություններ, տեսանյութեր և բազմաթիվ հիշողություններ, և ահա դրանք հիշելով պետք է վառ պահենք նրանց հիշատակը: Մենք պետք է հիշենք, որ նրանց արյունով ներկված հողը վրեժ է տենչում:

Տեսանյութ.

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post