Մոխիտո ոչ ալկոհոլային. Ամառային զովացուցիչ ըմպելիք․ Տեսանյութ

Ի՞նչ է հարկավոր ամառային օրերը զովացնելու համար: Դե իհարկե համեղ և անուշաբույր ըմպելիք, որը ունիվերսալ է, և ոչ ալկոհոլային խմիչքից անմիջապես կվերածվի ալկոհոլային խմիչքի:

Եթե ունեք անհրաժեշտ բաղադրիչները՝ սկսենք միասին պատրաստել:

Այսօր կպատրաստենք ամառային զովացուցիչ ըմպելիք Մոխիտո ոչ ալկոհոլային։ Մի քանի թարմ բաղադրիչներից կստանանք ողջ օրվա համար թարմ և լիցքաթափող լիմոնադ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Կիտրոն
  • Լայմ
  • Նանա
  • Մեղրաջուր
  • Կրուժովնիկ հատապտուղ
  • Սառույցներ
  • Սփրայթ ցանկության դեպքում
  • Բագարդի երեկոյան ալկոհոլային դարձնելու համար

Ինչպես ենք պատրաստում.

  • Կիսալուսնաձև կտրատում ենք լայմն ու կիտրոնը
  • Նանայի տերևները առանձնացնում ցողուններից
  • Կռուժովնիկը լվանում ենք
  • Այս բոլորը լցնում ենք հյութի տարայի մեջ գրաֆինի
  • Ծեծում հյութը հանում հավանգով
  • Ավելացնում մեղրաջուրը առատ սառույցները և դնում կողքի մի փոքր սառելու
  • Եթե քաղցրությունը չի բավարարում ձեզ կամ սիրում եք պարտադիր գազապղպջակներ, ապա վերջում մեկ բաժակ էլ սփրայթ եք ավելացնում և մատուցում։
  • Հրաշք ամառային զովացուցիչ ըմպելիք սառնարանից Մոխիտո ոչ ալկոհոլային։

Բարի ըմպում 

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութի միջոցով.

Տեսանյութ.

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post