Նոր սկանդալ․ Նատաշա Կոռոլյովան, Տարզանը և երիտասարդ սիրուհին

Նոր սկանդալ է հասունացել ռուսական շոու-բիզնեսում։ Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ թալանել են Նատաշա Կոռոլյովայի բնակարանը, և գողացել են բավականին մեծ արժողությամբ ոսկյա իրեր։ Այդ մասին հաստատեց նաև աստղային ընտանիքը։ Սակայն լրագրողական հոտառությունը հուշեց, որ այս պատմության մեջ ինչ որ բան այն չէ։

Լրագրողները հայտարարեցին, որ գողացողը 23-ամյա աղջիկ է, ով համատեղության կարգով նաև Նատաշայի ամուսնու սիրուհին է։ Ավելին՝ աղջիկը հայտարարել է, որ երբ երգչուհին մեկնել էր հանգստի, նա բնակվել է Նատաշայի բնակարանում, և այժմ հղի է Տարզանից։

Աղջկա անունը Անաստասիա է։ Նա հայտատարել է, որ բնակարանից ոչինչ չի գողացել, և երգչուհին խանդից ելնելով որոշել է այդ կերպ ազատվել իրենից։ Նշենք, որ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Երգչուհին ոչ մի կերպ չցանկացավ մեկնաբանել տեղեկատվությունը, իսկ ամուսինը՝ Տարզանը նշեց, դիմել այնտեղ, որտեղից ստացել են տեղեկատվությունը՝ ձեր կոլեգաները ավելի լավ են տեղյակ մեր ընտանեկան պատմություններից։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post