Ուրախ լուր. Գյումրիում Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Չաքրյանի մայրը 7 ամիս անց մայրացել է

44 օրյա պատերազմը խլեց հազարավոր հայ երիտասարդ տղաների կյանքեր: Նրանցից շատերը 18-20 տարեկան տղաներ էին, ովքեր տան միակ ճրագն էին, ծնողների միակ հույսն ու ապավենը:

Չափազանց դժվար է գիտակցել և ընդունել այն փաստը, որ 18-ամյա որդին դեռևս չճաշակած կյանքի ողջ քաղցրությունն ու դառնությունը անժամանակ հեռանում է կյանքից, և կիսատ թողնում ծնողների ողջ երազանքները և ցանկությունները:

Ցավոք սրտի կամ բարեբախտաբար մարդկային էությունը պետք է մեզ առաջ տանի և ստիպի ապրել: Մահվանը փոխարինում է նոր ծնունդը, նոր կյանքը, սակայն նոր կյանքը չպետք է փոխարինի նախորդին, այլ նոր լույսով պետք է ողողի այն մութը, անդունդն ու դատարկությունը, որի մեջ հայտնվել ենք:

Երիտասարդ որդիների կողքին նաև երիտասարդ ծնողներ են, ովքեր այս կերպ փորձում են նոր իմաստավորում տալ իրենց կյանքին:

Բարի լուր

Բարի լուր՝ Գյումրիում Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Չաքրյանի մայրը 7 ամիս անց մայրացել է։ Փոքրիկին անվանել են Դանիել,ով չի եկել Դավիթին փոխարինելու, այլ եկել է լույսով, խաղաղությամբ և ջերմությամբ ողողելու ընտանիքի, և ամոքելու եղբոր կորստի վիշտը:

Նա էլ ապագա զինվոր է, և թող զինվոր լինի հայրենիքի համար միմիայն խաղաղության պայմաններում։

Հուսով ենք այս գեղեցիկ իրադարձությունը վարակիչ կլինի, և կորստի ցավը կվերափոխվի կյանքի և ապրեցնելու երանելի պահերով: Եվ որքան փոքրիկ ծնվի հայկական օջախներում նույնքան ամուր և վստահ կանգնած կլինենք մեր պատմական հողի վրա, և բռունցքի ուժով կստիպենք թշնամուն ետ քաշվել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post