Սիբեխով ապուր․ Ժամանակն է ճաշակելու այս անչափ համեղ ապուրը

Սիբեխը հայկական խոհանոցի ամենահամեղ կանաչեղեններից մեկն է։ Առաջարկում ենք այսօր պատրաստել սիբեխով ապուր։ Այն չափազանց համեղ է, և նույնքան օգտակար։
Պատրաստման համար անհրաժեշտ է․


Սիբեխ… կես կապ
Պոմիդոր/թարմ/- 1 հատ
Գլուխ սոխ- 1 հատ
Կարագ- 70 գրամ
Կարտոֆիլ- 2 հատ
Կանաչ պղպեղ/թարմ/-1 հատ
Հավի բուլյոն…..
փոքրիկ մակարոններ- կես բաժակ
սխտոր
աղ
Ահա թեինչպես ենք պատրաստում․


Գլուխ սոխով և կարագով սոխառած ենք պատրաստում: Վրան ավելացնում ենք պատրաստի բուլյոնը, մանր կտրտած կարտոֆիլը,պոմիդորն ու պղպեղը,մի քանի րոպե հետո նաև մակարոնը: Պատրաստի վիճակին հասնելուց 10 առաջ ավելացնում ենք եփված սիբեխը և աղը:
Թողնում ենք որպեսզի լավ եփի, որից հետո անջատում ենք գազօջաախը, և թողնում մի փոքր հանգստանա։ Ապա կարող եք համտեսել։ Ստացվում է չափազանց համեղ և օգտակար ապուր, որը կարող են փորձել անգամ ամենափոքր տան անդամները։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post