Տոքսիկ մարդկային հատկությունների մասին հոգեբանները սկսեցին բարձրաձայնել վերջերս։ Դա այնպիսի հատկություն է, որ չափազանց հոգատարությունը վերածում է այնպիսի իրավիճակի, որտեղ ծնողը կամ մեկ այլ անձ ոչ թե հոգ է տանում դիմացինի մասին, այլ փչացնում կամ թունավորում է վերջինիս կյանքը։
Առաջարկում ենք ծանոթանալ 6 ծնողական հատկությունների մասին, որոնք ամբողջովին փչացնում են երեխայի կյանքը։ Նկատի ունեցեք, և ուղղեք ինքներդ ձեզ։
- Չափազանց շատ քննադատություն, իհարկե երբեմն անհրաժեշտ է, կամ հնարավոր չէ կառավարել սեփական էմոցիաները, այնուամենայնիվ վստահ եղեք, որ յուրաքանչյուր քննադատությունը կոտրում է ձեր երեխայի զգացմունքերը, պայքարելու ընդունակությունները և ինքնավստահությունը։ Դուք եք այն մարդը, որը անմնացորդ պետք է հավատա սեփական երեխայի հաջողություններին և հնարավորություններին։
- Չափազանց շատ խնամքը ցանկալի է այն դեպքում, երբ դուք նպատակ եք դրել ձեր առջև ոչնչացնել երեխայի կամային և պայքարելու բոլոր հատկությունները։
- Թույլ չեք տալիս արտահայտել սեփական էմոցիաները։ Սա հատուկ է հայկական ընտանիքներին՝ դու տղա ես չպետք է լացես։ Սա բացարձակ հիմարություն է։ Անգամ ամենաուժեղ տղամարդիկ պետք է երբեմն լացեն և իրենց թույլ զգան։
- Ոչ մի բացատրություն։ Եթե երեխային արգելում եք որևէ բան, ապա անպայման բացատրեք, թե ինչու։ Նա պետք է տեղեկանա իր արարքների հետևանքների մասին։
- Դաժան կատակներ և հեգնանքներ։ Ձեր երեխան արժանի է միայն սիրո։ Եվ չի կարելի խաղալ նրա զգացմունքերի հետ, կամ առավել ևս հեգնել։
- Բղավոցներ և նախատիքներ՝ յուրաքանչյու բղավոց կկտրի այն կապը, որը առկա է ձեր միջև։ Զսպեք ձեր զայրույթը, և ավելի լավ է երկարաշունչ ընկերական զրույցներ ունենաք, ինչը ավելի կամրապնդի ձեր կապը։
Facebook Comments