Վանաձորցի Սաբինա Մանվելյանը փայլել է «Ты супер!» նախագծի բեմում. Կեցցե՛ք, հայերը գրավել են ողջ ռուսական հեռուստաեթերը

Հայ տաղանդավոր երիտասարդները գրոհել են ռուսական հայտնի նախագծերը: Նրանք հաջողությամբ ելույթներ են ունենում, հաղթանակներ տոնում, և ուրախացնում մեզ իրենց հիանալի ելույթներով: Այս անգամ ռուսական «Ты супер!» նախագծին մասնակցել է Վանաձերից Սաբինա Մանվելյանը: Աղջիկը կատարել է «We found love» հայտնի երգը և ստացել ժյուրիի և հանդիսատեսի համակրությունը: Սաբինայի օգտին քվեարկել են ժյուրիի երեք անդամները՝ Վիկտոր Դրոբիշը, Մարգարիտա Սուխանկինան ու երգչուհի Յոլկան:

Սրանք թերևս փոքրիկ հաղթանակներ են, սակայն այնքան կարևոր են մեզ համար: Մենք պետք է և պարտավոր ենք ուրախանալ ցանկացած մեծ և փոքր հաղթանակի համար: Ցույց տալ մեր սիրելի և տաղանդավոր ազգակիցներին, որ նրանց կողքին ենք, հպարտանում ենք նրանցով:

Սաբինային վաղ տարիքից գրավել է երգը ու ռուսաց լեզուն։ Բայց վերջին տարիներին նա որոշել է, որ երգելը իր համար 1-ին տեղում է, թեև նա ցանկանում է դառնալ նաև ռուսաց լեզվի մասնագետ:

Տեսանյութ.

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post