«Վստահ եմ, առնվազն 2 ամսվա ընթացքում կունենանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա աշխատող կառույց». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարել է նոր գրառում, որում նա անդրադարձել է մի քանի կարևոր խնդիրների:

Քաղաքագետն իր խոսքում մասնավորապես նշել է հետևյալը.

«Փոքր հաշվետվություն վերջին 2-
3 օրերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում իմ գործունեության մասին։

Սուրբ ծննդյան տոներից հետո մեկնարկել են ինտենսիվ /առանց չափազանբցության առավոտից մինչև կեսգիշեր տևող/ հանդիպումները գործընկերներիս, հանրության տարբեր շերտերի ու այլ երկրներում ապրող հայության տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք այս օրերին գտնվել են Հայաստանում։

Առաժմ հանդիպումները վերաբերում են.

 

1․ Հանրային խորհրդի գործունեության արմատական վերանայմանը․ արդեն 5 գործընկերոջ հետ առանձնազրույցներ ունեցել եմ, այսօր հրաշալի հանդիպում ու քննարկում ունեցանք Արամ Սաֆարյանի, Գաբրիել Ջենբերջյանի հետ, հեռախոսարույցներ ու վաղվա վրա հանդիպման նախնական պայմանավորվածություններ Արշակ Սադոյանի, Դանիել Իոաննիսյանի հետ։ Վաղը նման հանդիպումներ նշանակվելու են Հանրային խորհրդի մյուս ԲՈԼՈՐ գործընկերների հետ։

Առանձին ֆորմատով հանդիպումների իմաստը նրանց առավել հանգամանալից լսելն է, նրանց գաղափարները քննարկելն է, ինչը նույն արդյունավետությամբ չի ստացվում հավաքական հանդիպման արդյունքում։

Որքան էլ այն շատ ժամանակատար է, այդուհանդերձ այսօր էլ ապացուցեց, որ նման ձևափափով արտակարգ արդյունք է ստացվում։

Հանրային խորհրդի 45 անդամների հանդիպումներին կհաջորդեն բոլոր 15 հանձնաժողողովների ու ենթահանձնաժողովների հետ նման հանդիպումները։

2․ Հանրության մտավոր, գիտական շրջանակների ու հանրային տարբեր խմբերի հետ։

Այսօր տպավորված եմ հայտնի գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ հանդիպումից, ով առնվազն 5 ուղղություն ներկայացրեց, որոնք մոտ ապագայում միս ու արյուն կստանան շատ հետաքրիքր նախաձեռնությունների տեսքով։

Հանրության տարբեր շերտերից էլ հարյուրավոր առաջարկություններ ենք ստացել, որոնք վերաբերում են համատիրություններին /երեկ մեկ այլ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են հարցը/, գազի սպասարկմանը /վաղն ենք քննարկելու խնդիրը/, բուժ հաստատություններին, կրթական հաստատություններում օրինականության հարցերին /հանդիպել են 3 օր առաջ/, վարկային կազմակերպություններին /Varks.am/, Նաիրիտի /քննարկել ենք այսօր/, ֆեյք լուրերի ու կիբերանվտանգությանը, ռազմարդյունաբերական համալիրին, Արցախյան խնդրին ու այսպես շարունակ։

 

Ցանկը անսպառ է ու թող ներեն բոլոր նրանք, ում ներկայացրած խնդիրը չթվարկվեց։

Վաղը այս շրջանի վերջին հեռուստահաղորդումը կունենամ Բաց ТV-ով ու ԶԼՄ-ներից խնդրում եմ միառժամանակ այլևս չհրավիրել որևէ հաղորդման։

Այլևս խոսելու ժամանակը չէ, այլ գործ անելու ժամանակն է։

Վստահ եմ, առնվազն 2 ամսվա ընթացքում կունենանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա աշխատող կառույց, որտեղ իմ ղեկավարությունը միգուցե նույնիսկ սիմվոլիկ էլ լինի։

Իմ երազանքն է, արագ հաստատել հանրություն-կառավարություն «երկկողմ երթևեկելի մի մայրուղի», որտեղ լավ գաղափար ու նախաձեռնություն ցուցաբերող յուրաքանչյուր անդամ իր առացքային դերը կկատարի՝ առանց իմ միջնորդավորման։

Արտակարգ գաղափարներ են մշակվել հանրային հնչեղության հարցերով խորհրդատվակյան հանրաքվեի ինստիտուտի կիրառման, Հանրային խորհրդի մարզային/սփյուռքյան ներկայացվածության, հանրային փորձաքննության, հանրային կարծիքի ուսումնասիրության, ֆոկուս քննարկումների ու town-hall-meeting-ների միջոցով հանրային շահի ու հասարակական կարծիքի վերհանման կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ /խորին շնորհակալություն Արամ Սաֆարյանին, Սյուզաննա Բարսեղյանին, Լոռու, Տավուշի մասրզի շատ հայրենակիցների/․․․

Տարվա ընթացքում Հանրային խորհուրդը ունենալու է նաև շատ օրիգինալ այլ ձևաչափեր, բայց դրանց մասին՝ առանձին».,- նշել է Ստյոպա Սաֆարյանը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post
error: Content is protected !!