«Փախցրեք» նրանցից վայրկյաններ, գիտելիք ու լցվեք նրանց ապրածով». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է նոր գրառում, որում նա մասնավորապես նշել է.

«Բացառիկ կինոհանճար» – այսպես էր անվանում նրան Սերգեյ Փարաջանովը,- «կինոյի Լեոնարդո դա Վինչի»`ռուսական պարբերականներից մեկի որակումը դեռ տարիներ առաջ:

Շատ են անունները, որակումներն ու հիացական ձևակերպումները, ու բոլորն էլ գալիս են ամբողջացնելու Փելեշյանի նկարագիրն ու կերպարը:

Մարդ, որն ամենապերճախոս ձևով «խոսում» է` առանց բառերի) , նրա տեսաշարի ու երաժշտության համադրման «լեզուն» համամարդկային է:

 

 

Ի՞նչ կարող եմ ասել ես… միայն մի բան. Գիսաստղի նման են այսպիսի մեծությունները, մեծ հետք են թողնում իրենց հետևից, ահռելի ժառանգություն ու անչափելի գործ` առանց մի բառ ասելու անգամ)

Ծնունդդ շնորհավոր ՎԱՐՊԵՏ!

Այսօր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական,

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991) իմ ՍԻՐԵԼԻ Արտավազդ Փելեշյանի 82-ամյա հոբելյանն է:

 

ԱՌՈՂՋ ու նույնքան էներգիայով լի շարունակություն եմ մաղթում Վարպետ. սթափ մտքով ու աչքերի անսպառ փայլով)

Հ.Գ. Գնահատենք համամարդկային արժեքներ ստեղծած մեր քիչ, բայց իսկական Մաեստրոներին ԿՅԱՆՔԻ՛օրոք…

«Փախցրեք» նրանցից վայրկյաններ, գիտելիք ու լցվեք նրանց ապրածով: Մեր անջնջելի հարստությունը նրանք են, մեր պատմությունն ու հիշողությունն են նրանք….

Հետաքրքիր է այսօր քանիսն են հիշել նրան, գոնե այսօր….»,-նշել է դերասանուհին:

Facebook Comments
Rate This Article
( No ratings yet )
Like this post? Please share to your friends:
Arm Post