60-ից բարձր տարիքի հայտնի կանայք, ովքեր ապրում են ավելի երիտասարդ տղամարդկանց հետ

Կա մի հետաքրքիր մոտեցում, երբ տղամարդն է իր կյանքը կապում իրենից 10-20 տարի փոքր կնոջ հետ՝ դա մեզ չի զարմացնում, իսկ երբ կինն է կյանքը կապում երիտասարդ տղամարդու հետ՝ դա այնքան էլ չի ընդունվաում հասարակության կողմից։ Սա մի մոտեցում է, որը հասարակության ուրույն դրսևորումն է ցուցաբերում կնոջ և տղամարդու անձնական ընտրության և իրավունքների հարցին։ Այս անգամ կանդրադառնանք 60-ից բարձր հայտնի կանանց, ովքեր ընտրել են իրենցից շատ երիտասարդ տղամարդկանց։

Շերոն Սթոունի և Անջելո Բոֆֆի տարիքային տարբերությունը 19 տարի է։ Չնայած, որ Շերոնը իդեալական տեսք ունի, այնուամենայնիվ տարիքը չես թաքցնի։ Իսկ Բոֆֆին նշում է, որ իր սիրելին աննկարագրելի գեղեցիկ է, և հաստատ գերազանցում է առավել երիտասարդ կանանց։

Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին։ Այս զույգի սիրավեպը ավելի քան 20 տարեկան է, իսկ տարիքային տարբերությունը 27 տարի։ Գալկինը նույնպես հիացած է իր կնոջով, իսկ նրանց անվան շուրջ բաժանման և տարաբնույթ դավաճանությունների մասին հրապարակումները անպակաս են մամուլից։

Մադոննա և Բրախիմ Զայբատ։ Նրանց տարիքային տարբերությունը 30 տարի է։ Սակայն այն չխոչնդոտեց, որպեսզի զույգը համատեղ երջանիկ ապրի ավելի քան 3 տարի։

Ահա այսպիսինն է սերը՝ հաճախ անկանխատեսելի, թե ինչ ավարտ կունենա։

 

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Post